Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբեր ամսին երկու հանդիպում է անցկացնելու Ազգերի լիգայի շրջանակներում՝ նախ արտագնա հանդիպում անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ապա հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն: Ազգերի լիգայի մեկնարկի առիթով ՈՒԵՖԱ-ի կազմակերպած տեսակոնֆերանսում, որին մասնակցել է այդ կազմակերպության անդամ 55 երկիր, այլեւայլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ հանդիպումները առանց ֆուտբոլասերների կազմակերպելու եւ վերջիններին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու խնդիրը: …