ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կարեւորելով 2008-ի իրադարձությունների հետեւանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների` նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ եւ դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու եւ պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաեւ Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը եւ առաջացնում …