Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի …