Վերջերս ուրախությամբ իմացա, որ Բեթհովենի 250-ամյակի առիթով մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը ձայնագրելու է կոմպոզիտորի բոլոր 9 սիմֆոնիաները: Վստահ եմ, որ դա կարեւոր իրադարձություն կլինի մեր մշակութային կյանքում. դասական գործերի կատարումը Հայաստանում, հայ երաժիշտների կողմից մաս են կազմում հենց մե՛ր մշակույթի, ճիշտ այնպես, ինչպես նշանավոր գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը եւ լույս ընծայումը դառնում է մեր, հայկական իրականության …