Հակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունում հանդիպեցին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» եւ գավաթակիր «Նոան»: Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից վաղաժամկետ հեռացած մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի հիշատակը: Ավանի ակադեմիայի խաղադաշտում առաջինը հաջողության հասավ չեմպիոնը, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին «Նոան» հավասարեցրեց հաշիվը եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ էլ դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես եկող …