Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեւական ընդմիջումից հետո կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որի անցկացումը ըստ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության, անհրաժեշտություն էր, քանի որ արդեն պետք է ձեւավորել հավաքական թիմերը՝ առաջիկա միջազգային մեկնարկներին նախապատրաստվելու եւ այդ նպատակով ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար: Առաջնությունն անցկացվել է փակ դռների հետեւում: Գոտեմարտերին հետեւելն արգելված է եղել նաեւ …