ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային ազգային կենտրոնի ստացած երեկվա ահազանգը Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին կեղծ էր։
Գրասենյակի անվտանգության բաժնից այսօր հայտնեցին, որ համապատասխան մարմինների կատարած ստուգման աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտանաբերվել։
Աջարաբեթը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կատարած աշխատանքի համար և հայտնում է իր պատրաստակամությունը հետագա համագործակցության մասին անհրաժեշտության դեպքում։
Նման կեղծ ահազանգները Adjarabet.am-ի համար խիստ անընդունելի են և ընկերությունը հետամուտ կլինի մեղավորների բացահայտմանն ու օրենքով հասանելի պատժին արժանացնելու գործում։