«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն մտադիր է մնալ ակումբում նույնիսկ այն դեպքում, եթե մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշի անգլիական թիմին երկու տարով զրկել եվրագավաթներին մասնակցությունից, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստն ու իր կինը՝ Միշելը, այս տարի սպասում են իրենց երրորդ երեխային ու մտադիր չեն փոխել բնակության վայրը:
Հիշեցնենք՝ անցած ձմեռ ՈՒԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» երկու մրցաշրջանով հեռացրեց եվրագավաթներից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով: Անգլիական ակումբը բողոքարկեց այս որոշումը: CAS-ի որոշումը, ԶԼՄ-ների տեղեկություններով, կհայտարարվի երկուշաբթի: Բացի դա, «Սիթին» տուգանվեց 30 մլն եվրոյով:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 32 հանդիպման է մասնակցել, դարձել է 11 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: