Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը, ինչի մասին վկայում են worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալները:
Ըստ կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 11 010 548 դեպք, որից 524 559-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 6 168 938 մարդ:
Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 2 837 189 դեպք, որից 131 485-ը՝ մահվան ելքով:
Վարակակիրների թվով առաջատար հնգյակի երկրորդ տեղում Բրազիլիան է՝ վարակման 1 501 353 դեպք, որից 61 990-ը՝ մահվան ելքով: Այնուհետև հաջորդում են Ռուսաստանը՝ վարակման 667 883 դեպք, որից 9859-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ վարակման 628 205 դեպք, որից 18 241-ը՝ մահվան ելքով և Իսպանիան` վարակման 297 183 դեպք, որից 28 368-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում: