ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները այն մասին, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին …
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները այն մասին, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին
Նա հավելեց, որ «Ստի վերջը» խորագրով յոթերորդ տեսանյութը, որում Մինասյանը հնչեցնում է մեղադրանքները, ՀՀ գլխավոր դատախազությունն է ուղարկել ԱԱԾ։
Հիշեցնենք` մայիսի 30-ին նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները երրորդ անձանց միջոցով կազմակերպել են ռուսական զենքի առք, այնուհետ վաճառք երրորդ երկրներին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։