Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները հաստատել են հուլիսի 11-ից Disneyland ժամացային այգու փուլային վերաբացման ծրագրերը, հաղորդում է Reuters-ը:
Այգու բացումից հետո պարտադիր կդառնա այցելուների ջերմաստիճանի ստուգումը, նրանց և Disneyland-ի աշխատակիցների դիմակների կրումը: Այգում չեն կազմակերպվի շքերթներ, հրավառություն և այլ միջոցառումներ՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար։
Վերաբացումից հետո Disney ընկերությունը կխրախուսի ոչ կոնտակտային վճարային համակարգերի օգտագործումը։
Հիշեցնենք, որ հունվարից սկսած՝ մեդիա-ժամանցային հսկան ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար փակել է իր թեմատիկ այգիները։ Ընկերության հաշվարկի համաձայն՝ Disney-ը հունվար-մարտ ընկած ժամանակահատվածում 1 մլրդ դոլար է կորցրել թեմատիկ այգիների փակման պատճառով: