Բոստոնյան մարաթոնը, որն ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 14-ը, չեղարկվել է: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մրցումների մամլո ծառայությանը:
Նշվում է, որ մարաթոնը 124-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի չի ունենա: Այն կանցկացվի որպես վիրտուալ մրցույթ: Միջոցառմանը գրանցված բոլոր մասնակիցներին կվերադարձվի ներդրման գումարը և կերաշխավորվի մարաթոնի վիրտուալ տարբերակին մասնակցելու հնարավորությունը:
«Մեր առաջնահերթ մտահոգությունը բնակչության, ինչպես նաև մեր աշխատակիցների, մասնակիցների, կամավորների, հանդիսատեսի առողջությունն է»,- ասել է մրցույթի գործադիր տնօրենը: