Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,402,913-ի: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:
Իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման 17 079 նոր դեպք, մեկ օրում մահացել է 1 364 մարդ: Ընդհանուր մահերի թիվը 83 159 է, ակտիվ վարակակիր է 1,043,371 մարդ: Նշվում է նաև, որ ապաքինվել է 276 383 մարդ:
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Միացյալ Նահանգներին հաջորդում են Իսպանիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն նույնպես առաջինն է: