Իսպանիայի կանանց թիմերի առաջնությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, որոշել են ժամանակից շուտ ավարտել՝ չեմպիոնին վճռելով մրցաշարային աղյուսակի դասավորվածությամբ։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ Իսպանիայի կանանց բարձրագույն խմբի առաջնության առաջատարը «Բարսելոնան» է, որը մրցաշրջանի դադարեցման պահից գլխավորում է այն։
2019/20 մրցաշրջանի արդյունքներով՝ ոչ ոք չի լքի բարձրագույն խումբը։ Մյուս մրցաշրջանում դիվիզիոնում կխաղա 18 թիմ ու 4-ը կիջնի ավելի ցածր լիգա, որպեսզի մեկ մրցաշրջան հետո ակումբները նորից 16-ը լինեն։
«Բարսելոնան» պաշտոնապես չեմպիոն կհռչակվի ուրբաթ օրը, երբ Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հաստատի որոշումը։