ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի ներկա չի գտնվի Զատկին նվիրված պատարագին, այլ կայցելի իր նստավայրի տարածքում գտնվող մատուռը և մոմ կվառի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
« Նախագահը եկեղեցի չի գնա և կմնա տանը: Ինչպես գիտեք, նա այժմ ապրում և աշխատում է Նովո-Օգարևոյի պետական նստավայրում: Երեկոյան նա մոմ կվառի փոքր մատուռում, որը գտնվում է նստավայրի տարածքում»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ Զատկի տոնի առթիվ նախագահը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորանքներ են փոխանակել:
Նշվում է, որ 2000 թվականից ի վեր Պուտինն առաջին անգամ բաց կթողնի Զատկի պատարագը: Սուրբ Հարության տոնը ռուսական ուղղափառ եկեղեցին տոնում է ապրիլի 19-ին: