Եթե առողջապահության նախարարը, ավելի ուշ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորնավիրուսի հետ կապված իրավիճակը ճիշտ գնահատեին, ապա այսպիսի պատկեր չէինք ունենա, իրավիճակի պատասխանտվությունը կրում են նրանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Իրենք ուշացան, եթե հիշում եք մի խումբ կուսակցություններ, այդ թվում՝ մենք, կոչով դիմեցինք, որ արտակարգ դրություն հաստատվեր, բայց արտակարգ դրություն ուշ հայտարարեցին, եթե սահմանափակումներն ավելի շուտ կիրառվեին, ապա վարկվածների՝ երկրաչափական պրոգրեսիայով թվի աճ չէինք ունենա: Բնականաբար կորոնավիրուսի խնդիրը ամբողջ աշխարհում է, բայց եթե համեմատում ենք Վրաստանի հետ, որտեղ մուտքն ու ելքը ավելի շատ է, բնակչության թիվը ավելի մեծ, 5-6 անգամ ավելի պակաս է վարակվածների ցուցանիշը, դա արդեն ՀՀ իշխանությունների թերացման խնդիրն է, ոչ թե բախտի քմահաճույքը: Գնահատում ենք փաստեով, ուշացած գործողություններով»,-ասաց նա:
Պետրոս Մակեյանի դիտարկամբ՝ իշխանություններն անլուրջ հայտարարություններով հասարակությանը հանգստացրել են, հիմա այդ պատճառվ ևս խնդիրների առաջ ենք կանգնած:
«Առողջապահության նախարարը քանի անգամ էր ասում՝ վտանգավոր չէ, գրիպի տեսակ է, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ էին անում: Մասնագետը՝ նախարարը պետք է իրավիճակը ճիշտ գնահատեր և Նիկոլ Փաշինյանին ներկայացներ, որ Նիկոլ Փաշինյանն էլ անլուրջ հայտարություններ չաներ, թե կորանավիրուսն ում շունն է»:
Պերոս Մակեյանը նաև ընդգծեց, որ այդպիսի իրավիճակներում պետք է իշխանությանն օգնել, չխանգարել, բայց իշխանություններն էլ պետք է ձերբազատվեն ուրիշի կարծիքը չլսելու բարդույթից:
«Կորոնավիրուսի տնտեսական, սոցիալական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ են նաև տարբեր ուժերի հետ կոնսուլտացիներ, բայց ցավոք սրտի իշխանությունը դրան չի գնա: Ցավոք այս իշխանությունների մոտ տպավորություն է, որ ամեն ինչ գիտեն, ամեն ինչ ճիշտ են անում, բայց արդյունքում երկիրն ու ժողովուրդն են տուժում: Տա Աստված կարողանանք այս իրավիճակից շուտ դուրս գանք, վատ հետևանքները դեռ 1-2 ամիսց ավելի շատ կզգանք: Կրկնեմ՝ պետք է չխանգարենք, օգնենք, ներդրում ունենանք»,-եզրափակեց նա: