Մալայզիայում բորտուղեկցորդուհին, որն ուղևորներին սպասարկել է 25 տարի շարունակ, հեռացվել է աշխատանքից ավիաընկերության կողմից պահանջվող քաշից կես կգ ավելի կշռելու պատճառով:
Ինչպես ներկայացնում է Daily mail-ը, Ինա Մելիսա Հասիմը կշռել է 60.3 կգ, որը կես կգ-ով ավելին է, քան սահմանված է «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության կանոնակարգում:
Ավիաընկերությունից հայտնել են, որ անձնակազմի քաշին հետևելը պարտադիր պայման է, որը կոչված է ապահովելու ուղևորների անվտանգությունը:
Քաշի վերահսկման կանոններն ավիաընկերությունը սահմանել է 2015 թվականին՝ պահպանելու համար առաջատար ավիափոխադրողի իր դիրքերը:
Նշվում է, որ բորտուղեկցորդուհուն 18 ամիս ժամանակ էր տրվել ավելորդ քաշից ձերբազատվելու համար, որպեսզի համապատասխանի ընկերության պահանջներին: