Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է «Փառք Ուկրաինային» արտահայտությունը կիրառելու պատճառը, որով Կիև ժամանելուն պես ողջունել է իրեն դիմավորող պատվո պահակախմբին:
«Դա պաշտոնական ողջույն է Ուկրաինայում: Մի՞թե Ուկրաինան ազատ երկիր չէ: Յուրաքանչյուր նախագահ, պաշտոնական այցով Ուկրաինա ժամանելիս, կիրառում է այդ ողջույնի խոսքը: Ինչպես նրանք, ովքեր ժամանում են մեզ մոտ, ասում են Merhaba Asker! («Ողջույն, զինվորներ»)»,- Корреспондент-ի փոխանցմամբ՝ մեկնաբանել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նման խոսքով ուկրաինացիներին Էրդողանը ողջունել է նախօրեին կատարած պաշտոնական այցի ժամանակ: