Ինչպես տեղեկացրել ենք, երեկ միջադեպ էր տեղի ունեցել իր վստահորդի հետ տուգանային հրապարակ մեկնած գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի և ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի միջև։ Ըստ փաստաբանի, Ղանդիլյանը 10 ոստիկանների ներկայությամբ քաշքշել, վիրավորել էր իրեն, դիմել «այ տղայով», այնուհետ նախազգուշացրել՝ «ոտքդ էլ ստեղ չտեսնեմ»։ Փաստաբանը փորձել էր հարթել միջադեպը, նորից գնացել …