Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել Ա սերիայի 22-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղում (3-0):
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, Ռոնալդուն Ա սերիայում 40 գոլ է խփել։ Իր տեղափոխությունից ի վեր Իտալիայի առաջնությունում ոչ մի ֆուտբոլիստ ավելի շատ գոլ չի խփել։
Նաև այսօր Ռոնալդուն խփել է «Յուվենտուսում» իր 50-րդ գոլը։ Պորտուգալացի ֆուտբոլիստին 70 խաղ պահանջվեց այս ցուցանիշի համար։
Ռոնալդուն 2018 թվականի ամռանն է տեղափոխվել «Յուվենտուս»։