Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Իջևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրը նաև հայտնում է, որ քիչ առաջ դեպքի վայրում КрАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է և ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն:
Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: