Փետրվարի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 17 MM 888 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Հարություն Թ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: