Արարատի մարզում բախվել են Opel-ն ու «07»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com
Դեկտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ-Երասխ ավտոճանապարհի՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 1-ին կմ հատվածում բախվել են Արմաշ գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Ռոմեո Թևանյանի վարած Opel Astra մակնիշի 27 ՍՍ 846 համարանիշի և 32-ամյա Գոռ Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 66 GP 996 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Արմաշ գյուղի բնակիչ, 56-ամյա Մելանյա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: