Добавить новость
World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վարչապետի հանձնարարականների պատճառով տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել և դրանցից ելնելով էլ կազմվել է իմ հրաժարականի տեքստը. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Մտածող և վերլուծող մարդը շատ լավ հասկացել է, թե ինչ է գրված իմ հրաժարականի տեքստում, իսկ մեղադրել ինձ նրանում, թե ես կանգ առնելու կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է։ Այս մասին «Պրեսինգ» հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե հրաժարականի տեքստը նրա մասին է, թե վերջինս դեմ է կոռուպցիայի դեմ պայքարին։

«Ստանձնելով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ իմ ղեկավարած հիմնարկը այս մեկուկես տարիներին եղել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, դրա մասին բազմիցս խոսվել է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, դրական է ընկալվել հասարակության կողմից, և բոլորը տեսել են՝ ինչ ահռելի աշխատանք է կատարել ԱԱԾ-ն։ Ես չեմ կարող «կանգ առ» ասել մի երևույթի, որը մեր երկրի չարիքն է և խարխլում է երկրի հիմքերը։ Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ խիստ և մշտապես, անդադար։ Դա ես և իմ ղեկավարած կառույցը ապացուցել ենք այն մեկուկես տարվա ընթացքում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»,- հայտարարեց նա։

Իսկ թե ո՞ր հարցում պետք է կանգ առնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն ասաց, որ այդ հարցը կթողնի անպատասխան։ «Առաջիկայում կխոսեմ ամեն ինչի մասին և մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի և իրավիճակի մասին»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իր հրաժարականից անմիջապես հետ հոր ընկերությունում ստուգումներ սկսելուն, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականցվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ, բայց ես հիմա ինչքան էլ փորձեմ համոզել Ձեզ և հեռուստադիտողին, որ այդ ստուգումներն իմ հրաժարականի հետ կապ չունեն, ես չեմ կարող։ Իրականում, այո՛, հորս պատկանող ընկերությունում անմիջապես իմ հրաժարականից հետո եղել են ստուգումներ և որևէ խախտում չի հայտնաբերվել։ Ստուգումներն ավարտվել են»։

Հարցին էլ՝ կառավարության նիստի ժամանակ վարչապետի՝ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին տված հանձնարարականների դեպքում, օրինակ՝ գազալցակայաններում ՀԴՄ կտրոնների ստուգելը, ինչպիսի՞ն էր լինում իր արձագանքը, Վանեցյանն ասաց․ «Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց այս պահին ես դրա մասին չեմ ուզում խոսել, ես միայն կարող եմ ասել այդ իմ տարակուսանքներից ելնելով է նաև կազմվել  իմ հրաժարականի տեքստը»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus