Laver Cup. Նադալը հաղթեց Ռաոնիչին ու ևս երկու միավոր ավելացրեց Եվրոպայի հավաքականի հաշվին
Ժնևում շարունակվում է Laver Cup մրցաշարը։ Կայացել է հերթական հանդիպումը Եվրոպայի և Աշխարհի հավաքականների թենիսիստների միջև։
Այս անգամ միմյանց դեմ մրցում էին Ռաֆայել Նադալը և Միլոշ Ռաոնիչը։ 33-ամյա իսպանացին երկու սեթում հաղթեց Միլոշ Ռաոնիչին 6-3, 7-6(1) հաշվով և ևս երկու միավոր ավելացրեց Եվրոպայի հավաքականի հաշվին։ Ներկա պահին Եվրոպան առջևում է 7-3 հաշվով։
Խաղային օրը դեռևս չի ավարտվել։ Քիչ անց Ռաֆայել Նադալը ևս մեկ անգամ դուրս կգա կորտ։ Այս անգամ նա զուգախաղով Ստեֆանոս Ցիցիպասի հետ մրցելու է Ջեկ Սոկ/Նիկ Կիրիոս զույգի դեմ։
Ավելի վաղ այսօր Ալեքսանդր Զվերևը պարտվել էր Ջոն Իզներին, իսկ Ռոջեր Ֆեդերերը հաղթել էր Նիկ Կիրիոսին։
The post Laver Cup. Նադալը հաղթեց Ռաոնիչին ու ևս երկու միավոր ավելացրեց Եվրոպայի հավաքականի հաշվին appeared first on ԳԱԼԱ.