Հուլիսի 13-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդի …