Նեյմարը կրկին շիկահեր է դարձել (լուսանկարներ)
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հերթական անգամ փոխել է իր ոճը։ 27-ամյա ֆուտբոլիստը ներկել է մազերը և արդեն որերորդ անգամ շիկահեր է դարձել։ Այս մասին տեղեկացնում է Armsport-ը:
Նեյմարն այս տեսքով ներկայացել է Red Bull Neymar Jr's five մրցաշարին, որն անցկացվում է Բրազիլիայում։ Հիշեցնենք, որ բրազիլացին երկուշաբթի կմիանա ՊՍԺ-ին ու կհանդիպի ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ։