Մեքսիկայում զբոսաշրջային լաստանավ է պայթել. կան վիրավորներ
Մեքսիկայում չորեքշաբթի պայթյուն է որոտացել զբոսաշրջային լաստանավում: Ինչպես հայտնում է CNN-ը, պայթյունը տեղի է ունեցել Կինտանա Ռու նահանգի Պլայա դել Կարմեն քաղաքի նավամատույցի մոտակայքում:
Ըստ նահանգի Հանրային անվտանգության վարչության տնօրեն Խուակին Մորալեսի՝ Կարիբյան ծովի ափերին տեղի ունեցած միջադեպի հետևանքով 18 մարդ է վիրավորվել, որոնց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ:
Նրա խոսքով՝ կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն, իշխանություններն աշխատում են հանգամանքները պարզելու ուղղությամբ: