Երկգույն թափք և ամբողջովին նոր տեսք. ներկայացվել է Maybach սեդանի նորագույն տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Maybach առաջատար սեդանի նորացված տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, փոփոխությունների շնորհիվ հեշտ կլինի տարբերել այն սովորական S-Class-ից. մեքենան համալրվել է Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտային մոդելի ռադիատորի վանդակաճաղերով և երկգույն թափքով: Սեդանի դեբյուտը կկայանա մարտին անցկացվելիք Ժնևյան ավտոսրահում: Երկգույն Mercedes-Maybach S-Class-ը հասանելի կլինի 9 տարբեր համադրությամբ:
Նորույթի ինտերիերը կարող է ներկայանալ երկու նոր գունային համադրություններով՝ շագանակագույն-սև և բեժ-սև: Մեքենան ևս հասանելի կլինի երկու տարբերակով՝ Maybach S 560 4Matic և Maybach S 650: Առաջինը համալրված է լինելու 469 ձիաուժ հզորություն ունեցող 4 լիտր ծավալային, V8 շարժիչով:
Իսկ մյուս տարբերակը կստանա 6 լիտր ծավալային V12 տուրբոշարժիչ, որի հզորությունը կկազմի 630 ձիաուժ: