Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ներքին, հին արցախյան խնդիրներ են և կա քաղաքական վճիռ՝ մեկուսացնել Սամվել Բաբայանին. Ազատ Արշակյան

Կա քաղաքական վճիռ՝ մեկուսացնել Սամվել Բաբայանին. նման համոզման է Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

«Ես կարծում եմ ներկայացված գործի դետալները տեխնիկական խնդիրներ են, իրադրությունը խճճող։ Կա սկզբունքային հարց՝ Սամվել Բաբայանին հարկավոր է մեկուսացնել և  նա պետք է մեկուսացվի ու պատժվի, իսկ դրա համար համապատասխան հոդվածը դժվար չի կպցնել, կազմակերպելը: Հիմա այդ հոդվածն են դրել, մարդը կա և նրա վրա կարելի է հարմարացնել քաղաքական ցանկացած հոդված»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ «Իգլա»-ի գործով դատական նիստին այսօր դատախազը ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջել էր 4 տարվա ազատազրկում «Իգլա»-ի ձեռքբերման համար և 4 տ` փողերի լվացման համար: Վերջնական պահանջել էր 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին։

Ազատ Արշակյանը պնդմամբ`Բաբայանի դեմ սկսված գործընթացը քաղաքական ենթատեքստի շարունակությունն է: «Դա վաղուց սկսվել էր և հիմա այս գործով էլ շարունակվում է, և կարծում եմ քաղաքական մասը դա է»,-ասաց նա:

Իրավական առումով ևս, ըստ նրա՝ Հայաստանի դատավորներն անվստահելի են:

«Դատարաններն անկախ չեն և ցանկացած դատավճիռ ես համարում եմ կասկածելի և անվստահելի ցանկացած վճիռ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու են ուզում մեկուսացնել, Ազատ Արշակյանը նշեց, որ Սամվել Բաբայանի դեպքում դա իր տրամաբանությունն ունի: «Ներքին, հին արցախյան խնդիրներ են նախ և առաջ, և երկրորդը՝ Սամվել  Բաբայանը չկառավարվող է, ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ ցանկացած մեկը ով կասի, որ ես կարող է այլ կերպ եմ մտածում, կամ չեմ ճանաչում ձեր իշխանությունը, դա արդեն հայտարարում է, որ ինքը որևէ հոդվածի տակ կարող է դատվել: Իսկ Սամվել Բաբայանը  դատվել է, դատվում է, որովհետև նա ՀՀԿ-ի կողմից համարվում է օտար, անկառավարելի և վտանգավոր»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus