Թենիս. Դել Պոտրոն Ստոկհոլմում ընթացող մրցաշարի եզրափակչում ուժերը կչափի Դիմիտրովի հետ
Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոն դուրս է եկել Ստոկհոլմում ընթացող մրցաշարի եզրափակիչ:
Մրցաշարի կիսաեզրափակչում արգենտինացին երեք սեթերում հաղթել է իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին` 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:1): Հանդիպումը տևել է 2 ժամ 42 րոպե:
Մրցանակի համար պայքարում Դել Պոտրոն ուժերը կչափի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ: