Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վերահսկիչ պալատը կդառնա հաշվեքննիչ պալատ, որի մասին օրենքում մի քանի փոփոխություններ կան. Վարուժան Հոկտանյան

Նոր սահմանադրության պահանջների համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատը դառնում է Հաշվեքննիչ պալատ, որն ըստ նախագծի՝ ավելի անկախ է և օրենքի նախագծում մի քանի փոփոխություններ կան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Պայմանավորված ՀՀ-ում  կառավարման համակարգի փոփոխության հետ, Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության գործում հանրապետության նախագահն այլևս որևէ կերպ ներգրավված չէ: Նախկինում առաջադրում էր նախագահը, իսկ ընտրությունը կատարում էր Ազգային ժողովը: Հիմա, ըստ նախագծի՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին առաջադրում է ԱԺ իրավասու հանձնաժողովը, ԱԺ-ն ընտրում է նրան»,-ասաց Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է հաշվեքննության հստակեցմանը: Ըստ նախագծի՝  հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում  պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում, իսկ այդ ստուգման մեթոդներն ընդլայնվելու են:

«Բացի այդ, նախագծում նշված է, որ հաշվեքննության շրջանակում ստուգում է իրականացնում իրավաբանական անձի  մոտ, եթե՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից և այլն: Սա նոր բան է, որը նախկինում չկար»,-ասաց Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրն այլևս չի հաստատվելու ԱԺ-ի կողմից.«Դա էլ անկախ մարմին լինելու մեթոդներից մեկն է, նախկինում այդպես չէր: Բացի այդ, հաշվեքննությունների վերաբերյալ  ընթացիկ եզրակացություններ տալու հնարավորություն է տրված վերաքննիչին»:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե պետական բյուջեի 75 տոկոսը մսխվում է, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ հնարավոր է նաև այդպես է, սակայն ինչ-որ հայտարարություն անելու հետ միաժամանակ պետք է փաստեր ներկայացնել, իսկ իրավապահ մարմինները դրանք պետք է ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին:

Հարցին, թե Հաշվեքննիչ պալատի նախագծում ևս նշվում է, որ Պալատն անկախ մարմինն է, նույնն էր նաև Վերահսկիչ պալատի դեպքում, սակայն որքանո՞վ է պահպանվում անկախության մեխանիզմը և որքանով է կառույցն անկախ, Հոկտանյանն ասաց, որ անկախ մարմին մնալու խնդիր բոլոր տեղերում կա, այդ թվում նաև դատարանների առումով:

«Սա ընդհանուր խնդիր է, որ ոչ միայն Վերահսկիչին է վերաբերում, այլ նաև օրենքով լիազորություններ ունեցող անկախ մարմիններին, ինչպես նաև դատարաններին:  Օրենքը փոխելով, օրենքով առավել անկախ լինելու լիազորություններ տալով անկախություն չես երաշխավորի, այստեղ քաղաքական կամքի հարց է»:

Հոկտանյանը նաև նշեց, որ  Սահմանադրության համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը ուժի մեջ կմտնի նոր  նախագահի պաշտոնը ստանձնելու օրը, իսկ մինչև ապրիլ առաջնորդվելու են գործող օրենքով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus