Գուեդեշի դուբլն օգնեց «Վալենսիային» ջախջախել «Սևիլիային» (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում ընդունեց «Սևիլիային» և ջախջախեց 4:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Գուեդեշը, մեկական անգամ աչքի ընկավ Սիմոնե Ձաձան և Սանտյագո Լորենսոն:
Այս խաղից հետո «Վալենսիան» 21 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Սևիլիան» 16 միավորով 6-րդ տեղում է:
«Վալենսիա»-«Սևիլիա»` 4:0
Գոլերը` Գուեդեշ (43, 90+2), Ձաձա (51), Լորենսո (85)