Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փոքր ՀԷԿ-երի խողովակաշարերը սարսափելի վիճակում են, ինչն էլ ջրի քանակի օգտագործման 30% տարբերություն է տալիս. նախարար

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն անցած մեկ տարվա ընթացքում տրամադրել է  62 ՄՎտ հզորությամբ աշխատող 35 փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաներ, որոնք առաջիկա տարիների ընթացքում շահագործման կհանձնվեն:

Tert.am-ը  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեց, թե նոր ՀԷԿ-երի կառուցումն արդյոք ՀՀ բնապահպանական խնդիրները չի խորացնի՝ հաշվի առնելով այն, որ բնապահպանների կողմից լուրջ դժգոհություն է առաջացնում ՀԷԿ-երի գործունեությունը, քանի որ գետերն են չորանում, ինչն էլ իր հերթին վնասում տվյալ տարածքի բնականոն զարգացմանը:

Նախարարն ի պատասխան նկատեց, որ  հարցին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականներից մեկը ՀԷԿ-երի անվտանգ շահագործմանն էր վերաբերում: Աշոտ Մանուկյանի խոսքով, երբ փոքր ՀԷԿ-երի խնդիրները սկսել են ուսումնասիրել ընդլայնված տարբերակով, հարց է առաջացել՝ խնդիրը բնապահպանակա՞ն, թե՞ տնտեսական է:

«Բացահայտվեց այն, որ այսօր Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի  99 տոկոսը կառուցված է ներգրավված ֆինանսական միջոցներով: Այսինքն՝ ժամանակին միջազգային կառույցների կողմից տրամադրվել է համեմատաբար էժան վարկային ռեսուրսներ, և մեր գործարարները, որպեսզի ծախսերն օպտիմալացնեն, եթե ավելի ճիշտ՝ կրճատեն և հասցնեն նվազագույնի, ՀԷԿ-երը կառուցել են օգտագործված սարքավորումներով:Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ՀԷԿ-երի կեսը կառուցված է հին սարքավորումներով, քանի որ նոր սարքավորումների փոխարեն տեղադրել են օգտագործված կամ տնային պայմաններում հավաքած սարքավորումներ»,- մանրամասնեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարի գնահատմամբ՝ ՀԷԿ-երի խողովակաշարերը սարսափելի վիճակում են, քանի որ կառուցման համար հիմնականում օգտագործված խողովակները խորհրդային տարիներին արտադրական ձեռնարկություններից դուրս գրված շահագործմանը ոչ պիտանի խողովակներ են:


«Այդ խողովակաշարերի որակն այսօր բերում է նրան, որ ջրի քանակը, որը պլանավորվում է վերցնել գետից, որ հասնի հիդրոտուրբիններին, տարբերությունը կազմում է ավելի քան 30 տոկոս: Այսօր խնդիրն այնքան էկոլոգիական չէ, որքան տնտեսական, եթե մենք այսօր քայլեր չձեռնարկենք, ապա առաջիկա 5 տարիների ընթացքում փոքր ՀԷԿ-երի մոտավորապես 30 տոկոսը կփակվի: Կփակվի, որովհետև սարքավորումները ֆիզիկապես ու բարոյապես մաշված են, թեպետ շահագործվում են 5-10 տարի»,- բացատրեց նախարարը:

Աշոտ Մանուկյանի կարծիքով՝ փոքր ՀԷԿ-երի դեպքում էկոլոգիական ու տնտեսական խնդիրները հավասարվել են: Սակայն նախարարը շեշտեց՝ Կառավարությունը էկոլոգիական խնդիրների վրա աչք չի փակել և վերանայել է քաղաքականությունը:

«Բնապահպանության նախարարության մեր գործընկերներն արմատապես վերանայել են փոքր ՀԷԿ-երին տրամադրվող ջրօգտագործման սկզբունքը: Եթե ժամանակին գետից տրամադրում էինք այսքան ջուր, ապա այսօր գնում են հակառակ տրամաբանությամբ՝ մենք պարտադրում ենք գետում թողնել այսքան քանակի ջուր, իսկ մնացած ջուրն օգտագործել ՀԷԿ–ի շահագործման համար»,- շեշտեց Աշոտ Մանուկյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հավելեց, որ հետագայում բնապահպանության նախարարության կողմից այլ քայլեր էլ կլինեն, բաց նկատեց, որ փոքր ՀԷԿ-երի հիմնական խնդրի՝ տնտեսականի լուծման համար դեռևս բանալի չունեն:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus