Շոկոլադե դաշնամուր, տաճարներ և քանդակներ. Իտալիայում մեկնարկել է շոկոլադի ամենամյա փառատոնը (լուսանկարներ)
Իտալիայի Պերուջա քաղաքում մեկնարկել է աշնան երկար սպասված համտեսի փառատոններից մեկը՝ Eurochocolate 2017 անունն ստացած շոկոլադի տոնը:
Ինչպես հայտնում է Euromag-ը, այս տարի փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում:
Հրապարակներից մեկում արտասովոր ինստալիացիա է տեղադրվել՝ Maxi Choco Pian-ը, որն իրենից հազարավոր շոկոլադե սալիկներով պատված դաշնամուր է ներկայացնում:
Պալացո Դեի Պրիորի շենքում շոկոլադից պատրաստված երաժշտական գործիքների ցուցահանդես է անցկացվում, իսկ երիտասարդ իտալացի կատարողները անվճար համերգներ են տալիս:
Փառատոնի հյուրերին սպասվում է նաև տոնավաճառ, շոկոլադե քանդակների մրցույթ, համտես և սեմինարներ: