Добавить новость
World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե ոտքերիդ վրա պինդ ես կանգնած, ապա ունես հնարավորություն ստեղծագործելու և հաջողելու․ Արթուր Ջանիբեկյանը բիզնեսի թեմայով դասախոսություն կարդաց Երևանում (տեսանյութ)

Իմ ասածները հալած յուղի պես չընդունել․ «Այբ» դպրոցում «Ի՞նչ և ինչո՞ւ չանել բիզնեսում» թեմայով դասախոսությունը կարդալիս ներկաներին նախապես այսպես դիմեց Comedy club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը՝ միանգամից նկատելով, որ ինքը չի կարող ասել, թե ինչ և ինչու չի կարելի անել բիզնեսում, քանի որ իր դեպքում, ինչ արել է, ստացվել է: Ասաց՝ որոշել է պարզապես ներկայացնել, թե, իր կարծիքով, ինչ պետք է անել բիզնեսում հաջողության հասնելու համար:

Արթուր Ջանիբեկյանի խոսքով՝ բիզնեսում հաջողության հասնելու համար, նախ և առաջ պետք է ճիշտ գործընկեր ընտրել, որի հետ կունենաս ընդհանուր արժեքներ և փիլիսոփայություն:


«Գործընկեր ընտրելիս պետք է հասկանաք, որ նա պետք է լինի Ձեզանից ուժեղ: Եթե գործընկերը Ձեզանից ուժեղ է, դա միայն ուժեղացնում, լավացնում է  և Ձեր ունեցած հնարավորությունները բազմապատկում է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ գործընկեր ընտրելիս պետք է հաշվի առնել՝  նույն մասնագիտությունները չպետք է ունենալ: «Որպեսզի Դուք հանկարծ երկուսով չանեք նույն գործը, այլապես Դուք ռումբ եք դնում Ձեր հարաբերությունների հիմքում»,- նկատեց նա՝ ոչ պակաս կարևորելով նաև բիզնեսում գործընկերոջ հետ նույն ցանկություններն ու նպատակներն ունենալու հանգամանքը:

Արթուր Ջանիբեկյանի խոսքով՝ հաջորդ կարևոր քայլը որոշելն է՝ ում հետ աշխատել․ բիզնեսում շատ կարևոր է ճիշտ «կոնտրագենտ» ընտրելը: Իսկ այդ ընտրության ժամանակ, ըստ նրա, պետք է հաշվի առնել մի բան՝ ամեն ինչի հիմքում մարդն է ընկած: «Պետք է հասկանալ այս, այն գործը, այս կամ այն պայմանագիրը, այս կամ այն ծառայությունը ում հետ պետք է անել հարցի հիմքում միանշանակ մարդն է: Այդ մարդու աչքերը պետք է վառվեն, այդ մարդը պետք է լինի արհեստավարժ, այդ մարդը պետք է կարողանա դա իրականացնել, բայց, ամեն ինչից զատ, նա իրոք պետք է ունենա մի երևույթ, որով տարբերվում է մնացածին, որը ինչ-որ ճանապարհով, ինչ-որ ձևերով կլանում է Ձեր վստահությունը»,- ասաց նա:

Արթուր Ջանիբեկյանի խոսքով՝ բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է նաև ընտրել ճիշտ վայրը: Նա նաև կարևորեց՝ ժամանակակից աշխարհում առավել շատ հաջողությունների են հասնում այն բիզնեսները, որոնք ունեն առնչություններ համացանցի և սմարթֆոնների հետ, և որոնք մասշտաբային ու բազմատարած են:

Բիզնես հաջողության հասնելու հինգերորդ տարրը, ըստ Արթուր Ջանիբեկյանի, հոգևորի  բաղադրիչն է, որը, նրա խոսքով, շատ ընդհանուր ընկալումներ է պարունակում․«Եթե դու ունես լավ ընտանիք, լավ ընկերներ, լավ հոգեկան աշխարհ, հավատք, եթե պինդ ես քո ոտքերի վրա կանգնած` որպես մարդ արարած, ունես հնարավորություն ստեղծագործելու, հաջողության հասնելու: Սա երևակայելի աներևույթ, բայց ամենակարևոր հանգամանք է»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում․

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus