Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2002-2016 թթ Հայաստանում ամենաշատը խախտվել է արդար դատաքննության իրավունքը, և չխախտելու համար շատ բան չի փոխվում. Լիպարիտ Սիմոնյան

2002 թվականից մինչև 2016 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանի կողմից առավել շատ խախտվել է ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ արդար դատաքննության իրավունքը:

Tert.am-ը Արդարադատության նախարարության հրապարակած Կոնվենցիայի խախտումներն ըստ գործերի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ այդպիսի 20 գործ կա(104  գործից)՝ «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի», «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի և Մոլդովայի», «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի», «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի», «« Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի», «Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի», «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի», «Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի», «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի», «Շամոյանն ընդդեմ Հայաստանի», «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի», «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի», «Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի», «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի»,«Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի», «Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի», «Տեր Սարգսյանն ընդդեմ Հայաստանի»:

Այս առնչությամբ Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ դրա մեջ մտնում են մի քանի իրավունքներ , և այո, Հայաստանում ամենաշատը խախտվում է արդար դատաքննության իրավունքը:

«Արդար դատաքննություն իրավունքի մեջ մտնում են մի քանի իրավունքներ՝ պաշտպան ունենալու իրավունքը, թարգմանիչ ունենալու իրավունքը, իր դեմ վկայած անձանց հարցաքննելու իրավունքը, այսինքն` 6-րդ հոդվածը բազմաճյուղ է և վերաբերում է բուն արդար դատաքննությանը: Հայաստանում  մենք ոնց պտտվում ենք,  ամենախոցելի կետը արդար դատաքննության իրավունքն է»,-ասաց Սիմոնյանը, հավելելով, որ դրանով է պայմանավորված, որ խախտումների մեջ այն գերակշռում է:

Հարցին,թե ի՞նչ է արվում այդ իրավունքը հնարավորինս քիչ խախտելու համար, Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ գլոբալ առումով շատ բան չի փոխվում:

Հարցին, թե  երեկ ՀՀ արդարադատության նախարարը հայտնել էր, որ  ՄԻԵԴ վճիռների համար ՀՀ-ում դատավորները պատասխանատվության չպետք է ենթարկվեն, համամի՞տ է փաստաբանն այդ մտքի հետ, Լիպարիտ Սիմոնյանն ասաց.«Այստեղ դժվար է  ռեալ պատասխան տալ: Եթե  դատավորը որոշում է կայացրել և եկել է իր հետևությանը, որը հետագայում ՄԻԵԴ-ի կողմից խախտում է ճանաչվել, ես չեմ կարծում, որ դրա համար պետք է պատժվի: Եթե կա կոնկրետ նշում, որ ակնհայտ դատավորն օրենքի սահմաններից դուրս է եկել, ապա պետք է պատժվի»:

Դիտարկմանը, թե «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն անդրադարձել էր նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ նշելով նրա կողմից անկողմնակալության սկզբունքի խախտման մասին, սակայն չի պատժվել մինչև այժմ, Լիպարիտ Սիմոնյանն ասաց.«Չի պատժվել, բայց հույս ունենք»:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus