Մայրը տեսախցիկի օգնությամբ բացահայտել է՝ ինչպիսի դաժանությամբ է դայակը վարվել իր 9 ամսական դստեր հետ (տեսանյութ)
Նամիբիայի բնակչուհի Անեմարի Թերոնն իր 9 ամսական դստեր՝ Լեյլայի մարմնի վրա տարօրինակ հետքեր է նկատել:
Կասկածելով, որ դայակը վատ է վարվում երեխայի հետ, 31-ամյա մայրը թաքնված տեսախցիկ է տեղադրել տանը: Արդյունքում` նկարահանված տեսարաններն ուղղակի գերազանցել են մոր ամենադաժան սպասումները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, կինը նշել է, որ չի կարողացել զսվել լացը այդ ահավոր տեսանյութը նայելիս: Ի դեպ` Անեմարին դայակին աշխատանքի է ընդունել ընկերների խորհրդով, որոնց երեխաներին «խնամել է» այդ կինը:
Հաջորդ օրը սարսափած մայրը ոստիկանություն է դիմել, և դայակին ձերբակալել են:
«Այդ կինն ամեն օր նայում էր աչքերիս մեջ և միաժամանակ այդպես վարվում աղջկաս հետ: Ինձ համար դժվար կլինի կրկին որևէ դայակի վստահել», - ասել է Անեմարին: