Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պետք է օժանդակությունն ըստ կարիքի ավելի շատ լինի․Շահան Գանտահարյանը` սիրիահայերին միջազգային օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին

Լիբանանյան «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով՝ հայաստանյան դիվանագիտությունը պետք է շատ աշխատանք տանի, որպեսզի միջազգային ընտանիքը որոշակի  բյուջե նախատեսի սիրիահայերին Հայաստանում օժանդակություն ցուցաբերելու համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կարծում է, այնուամենայնիվ, որոշակի օգնություն Հայաստանը ստացել է սիրիահայերին աջակցելու համար: «Պետք է օժանդակությունն ըստ կարիքի ավելի շատ լինի: Կարծում եմ, որ այստեղ նաև մեր արտաքին դիվանագիտությունը համախորհուրդ միջազգային կառույցների համապատասխան բաժանմունքների հետ կարող է իրականացնել որոշ ծրագրեր»,- ասաց նա:

Շահան Գանտահարյանը չհամաձայնեց, որ Թուրքիան կարողացել է Սիրիայից գաղթականների հաշվին օգուտներ քաղել միջազգային հանրությունից:  «Թուրքիան միայն կարողացավ կարճատև օգուտներ քաղել: Եթե վաղաժամկետ կտրվածքով նայենք, մենք կտեսնենք, որ այդ փախստականների հոսքը, որ Թուրքիայից գնաց Եվրոպա, ստեղծեց շատ լուրջ ճգնաժամ Եվրոպայի համար: Հետո ամբողջ աշխարհը գիտակցեց, որ այդ փախստականների հետ նաև ահաբեկիչներ ներթափանցեցին Եվրոպա, մարդասիրական և ֆինանսական ճգնաժամի հետ մեկտեղ, ստեղծվեց նաև ապահովական ճգնաժամ և դրա հետևանքով էլ շատ լարվեց Եվրամիություն և Թուրքիա հարաբերությունները»,- նշեց նա:

Նրա խոսքով, ի վերջո, սիրիացի փախստականներին ցուցաբերված օգնությունը նպատակին չօգտագործելու պատճառով այսօր կասեցվել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականներին Ազգային ժողովում ընդունելու ժամանակ անդրադարձ է կատարվել   Սիրիայի փախստականների խնդրին. ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել էր, որ Հայաստանը Սիրիայից փախստականների ընդունման հարցում Եվրոպայում առաջատարներից է: Հաջորդ օրը Tert.am-ի հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել էր, որ գնում է Կոնգրեսականների հետ սիրիահայերի համար ֆինանսական աջակցություն ստանալու հարցը քննարկելու:

Հիշեցնենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում նշել էր, որ  Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը:

Հատկանշական է նաև, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի անկախության առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել էր․ «Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus