Պորոշենկոն պատմել է Թրամփի հետ հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամանել է Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել ենք տնտեսության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին», - գրել է Պորոշենկոն:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ Պորոշենկոն հայտարարել էր, որ առկա են բոլոր հիմքերը խոսելու երկրի տնտեսական վերականգնման մասին:
Նա ընդգծել է, որ ոչ մի երկիր չի կարող հասնել կայուն զարգացման առանց խաղաղության և անվտանգության պահպանման, այդ իսկ պատճառով անվտանգության ամրապնդմանն աջակցելն առաջնային է Ուկրաինայի համար: