Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Քրդերի հանրաքվեն հնարավորություն է տալիս Հայաստանին երկխոսություն սկսել Թուրքիայի հետ. Առաքել Սեմիրջյան

Հյուսիսային Իրաքում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում անկայունություններ կլինեն, որոնց Հայաստանը պետք է պատրաստ լինի: Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը:

«Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանային հնարավոր մեծ անկայունություններին: Ցավոք, մենք պատրաստ չենք: Մյուս կողմից, կարծում եմ, որ Իրաքի քրդերի հանրաքվեն հնարավորություն է տալիս Հայաստանին երկխոսություն սկսել Թուրքիայի հետ: Սա գուցե տարօրինակ է հնչում, բայց մենք կարող ենք Թուրքիայի հետ լուծել առկա քաղաքական խնդիրները, և հանրաքվեն հնարավորություն է տալիս Թուրքիայի հետ բաց երկխոսություն ծավալել, բաց տեքստով խոսել»,- նշեց Ա. Սեմիրջյանը:

Ըստ հրապարակախոսի՝ արդյունքում հնարավոր է համագործակցության որոշակի եզրեր գտնվեն. «Հիմա չենք կարող հաշվարկել, թե ինչ կլինի, բարդ իրավիճակում ենք, եթե պատերազմ լինի, տարածաշրջանային միանգամայն այլ դասավորումներ կլինեն։»։

Հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց, որ եթե մինչև 2018թ.-ի գարուն դրական տեղաշարժ չլինի, ապա հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ կհայտարարվեն, արդյոք սա չի՞ նշանակում, որ անգամ քրդական հարցով Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն ծավալել հնարավոր չէ, Սեմիրջյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք էր հակառակ շեշտադրումները կատարել, միանգամայն այլ ելույթ ունենալ: Հիմա նման շեշտադրումների ժամանակը չէր, այլ կանոններ կան»,-ասաց նա:

Առաքել Սեմիրջյանն ասաց, թե լավ է, որ Հայաստանը պաշտոնական դիրքորոշում Իրաքի քրդերի հանրաքվեի վերաբերյալ չի հայտնում, հայտարարություններ չի հնչեցնում, բայց պարտադիր պետք է Իրանի, Սիրայի հետ բանակցություններ ծավալի, որ հասկանանք, թե ինչ կարող է լինել:

«Մենք մեր հարևաններին դեռ չենք ուսումնասիրել, իսկ քրդերը Հայաստանի ամենամոտ հարևաններից են: Մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք, թե ինչ սպասենք նրանցից, ինչպես համագործակցենք, որն է նրանց խնդիրը: Եթե Թուրքիայի ու քրդերի հակասությունները հասկանանք, հնարավոր է, որ դրանից օգուտ քաղենք»,- ավելացրեց Առաքել Սեմիրջյանը:

Հրապարակախոսն ասաց, որ ԱՄՆ համար ոչ թե օգուտ է իրաքյան քրդերի անկախացումը, այլ պարզապես Միացյալ Նահանգները չեն ուզում, որ Թուրքիան գերտերության դիրք զբաղեցնի այս տարածաշրջանում, ուստի որպես հակակշիռ քրդական գործոնն են ակտիվացնում:

«Ոչ միայն ԱՄՆ-ն, այլև բոլոր գերտերությունները փորձում են օգտագործել քրդական գործոնը, որպեսզի հակակշռեն տարածաշրջանում ուժերի բալանսը: Մինչ այս, գերտերություններն օգտագործում էին հայկական գործոնը: Միջազգային մեծ խաղադրույքների ժամանակ, սակայն, մեծ վտանգ կա, որ հարցերն ի օգուտ ազգի չլուծվեն, սկսվեն քրդական կոտորածներ, ինչպես ժամանակին հայկական կոտորածներ եղան, որոնք ևս մեծ տերությունների խաղի արդյունք էին, ովքեր հայկական հարցի վրա փորձում էին Թուրքիային ճնշել: Հիմա, սակայն, այլ պատկեր կա»,- ասաց հրապարակախոսը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus