Добавить новость
World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՌՈ-ում ծեծել ու խոշտանգել էին զինծառայողներին՝ ցանկալի ցուցմունքները ստանալու համար, ներպետական ատյաններն անտեսեցին դա. փաստաբանը՝ ՄԻԵԴ-ի վճռի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 6.000 եվրո վճարել հայցվորին:

Այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց Մաթևոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի հետ:

«Գործի քննությունը տևեց 11 տարի՝ 2006-ից մինչև 2017 թվականը: 3 անգամ դիմել ենք Վճռաբեկ դատարան, մեկ անգամ` Սահմանադրական դատարան, ևս մեկ անգամ անցել ենք բոլոր երեք ատյաններով, դրանից հետո 2010-ին ուղարկվել է ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ քննության նյութ չեն դարձել մեղադրյալի կողմից խոշտանգման մասին վկայությունները, իսկ դա ենթադրում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում»,-ասաց Բաղդասարյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ գործն առնչվում է 2006 թվականին ՀՀ ՊՆ Ն զորամասի մոտ գտնվող անտառում զինծառայողների կողմից՝ իրենց համածառայող Աղվան Հարությունյանի դին հայտնաբերելու դեպքին. Դին եղել է ծառից կախված, ձեռքերը կապված մետաղալարով: Նույն օրը նրա մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել. «Նրա սպանության մեջ մեղադրվեցին երկու ծառայակիցները՝ Ռաֆիկ Հարությունյանն ու իմ պաշտպանյալ Ալիկ Մաթևոսյանը: Նրանք դատապարտվել են 12 և 15 տարվա ազատազրկման: Հայաստանի դատարանների համար բոլորովին նշանակություն չունեցավ այն, որ մեղադրյալների ցուցմունքները բռնությունների հետևանքով են ձեռքբերվել:

Թե ինչ է նշվել ՄԻԵԴ ուղարկված գանգատում, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ կա տեսաձայնագրություն, որն ապացուցում է, որ Ռաֆիկ Հարությունյանի՝ ռազմական ոստիկանությունում տված ցուցմունքը ինքը չի գրել. «Նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է: Սակայն իմ պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել Ռաֆիկ Հարությունյանի ցուցմունքների հիման վրա: Իմ պաշտպանյալի նկատմամբ ևս բռնություն է գործադրվել: Ըստ նրա պատմածի՝ ռադիատորից կապել են ձեռքերը ու հարվածել են՝ հասցնելով այնպիսի վիճակի, որ նա դատարանում ոտքի կանգնել չէր կարողանում: Սակայն դրանք դատարանին չեն հետաքրքրել: Ռազմական ոստիկանության աշխատակիցները Մաթևոսյանի նկատմամբ բռնություն ու խոշտանգում են իրականացրել, սակայն և՛ նախաքննության ընթացքում, և՛ դատաքննության, ամեն ինչ անտեսվել է: Ծեծի ենթարկվելու փաստի առթիվ էլ քրեական գործ չի հարուցվել:

Փաստաբանի խոսքով՝ նմանատիպ գործերը բազմաթիվ են, բայց, միևնույն է, նման փաստերը ՀՀ ներպետական ատյաններում շարունակում են անտեսվել, մինչև գործը հասնում է  ՄԻԵԴ:

Նշենք, որ Եվրոպական դատարանը վճռել է, որ իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել Ալիկ Մաթևոսյանի պնդումների առնչությամբ: Իշխանությունները տեղյակ են եղել հայցվորի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին՝ գլխավոր դատախազություն նրա բողոքի շնորհիվ, որը պարունակել է անհրաժեշտ բոլոր մանրամասները: Դատարանը նշել է, որ իշխանությունները պարտավոր էին արդյունավետ հետաքննություն անցկացնել հայցվորի պնդումների առնչությամբ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus