Ես հրաժարվում եմ առանց փաստաբանի տված ցուցմունքից և ասում եմ, որ հիմա դատարանում տված ցուցմունքներն են ճիշտ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, դատարանում հայտարարեց Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը։ «Եթե փաստաբանի ներկայությամբ նախկինում տված ցուցմունքից չեմ կարող հրաժարվել, ես հիմա ասում եմ, որ դա սուտ է»,–ասաց նա։ Դատավորի հարցին՝ եթե դուք սպանության կատարողը չեք, ինչո՞ւ պետք է ձեր ընտանիքը հայտնվեր մահացածների հարազատների թիրախում, Գևորգ Հարությունյանը պատասխանեց. «Ինձ ասել են՝ եթե ես չեմ վերցնում...