Բուլղարիայի մաքսավորները երկրի հյուսիսում՝ Վիդին քաղաքի մերձակայքում գտնվող 30-կիլոմետրանոց սահմանային գոտում, կանգնեցրել են բեռնատար։ Մեքենայի խցիկում նրանք հայտնաբերել են շուրջ 40 կգ կոկաին (6 մլն եվրո արժողությամբ)։ Վիդինի մաքսային հետախուզության և հետաքննության բաժնի պետ Դոնչո Տրաշլիևի խոսքով՝ բեռնատարը Նիդերլանդներից ուղևորվել է դեպի Թուրքիա։ «50-ամյա թուրք վարորդը ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ թմրանյութի մասին ոչինչ չգիտի», — ճեպազրույցում նշել է Տրաշլիևը։ Ընդհանուր առմամբ, մեքենայից առգրավվել է կոկաինով 35 փաթեթ։ Դեպքի...