Հորդանանի դատարանը չորեքշաբթի մահապատժի է դատապարտել մի տղամարդու, որը մեղավոր է ճանաչվել նոյեմբերի սկզբին Ամմանում ոստիկանի սպանության համար, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։ Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին՝ Շրի Լանկայի դեսպանատան մոտ։ Դանակով զինված հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Դատավորն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել «մարդու մահվան հանգեցրած ահաբեկչական գործողություններ կատարելու», ինչպես նաև «զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու» համար։ Հարձակումից հետո Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել...