Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել ընկերության աշխատակիցներից իր արտամուսնական կապերի շուրջ սկանդալի պատճառով և ընդունել իր սխալների լրջությունը։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը։ «Ես սարսափելի սխալներ եմ գործել։ Ես անհավատարիմ եմ եղել Լորիին (կնոջը. — խմբ.), ցավ եմ պատճառել երեխաներիս և, իհարկե, ցավ եմ պատճառել ձեզ բոլորիդ», — Հուանգի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Թերթի տվյալներով՝ Հուանգն աշխատակազմի ընդհանուր ժողովում, որը կայացել է նրա՝ պաշտոնին վերադառնալու հաջորդ օրը, պատմել...