Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրների ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա առևտրի արդյունքներով զգալիորեն աճել են՝ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գնանշումների էական բարձրացման շնորհիվ։ Համաեվրոպական Stoxx Europe 600 ինդեքսն աճել է 1,8%-ով՝ հասնելով 636,97 կետի։ Բրիտանական FTSE 100-ն ավելացել է 1,3%-ով, գերմանական DAX-ը՝ 2,2%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 1,5%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 0,7%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 1,6%-ով։ Stoxx 600-ի բաղադրիչների թվում աճի առաջատարների շարքում են հայտնվել կիսահաղորդչային հատվածի ընկերությունների բաժնետոմսերը։ Հատվածին...