ԱՄՆ-ի առավելությունը Չինաստանի նկատմամբ ռազմական ներուժի և Ասիայում ընդհանուր ազդեցության առումով կրճատվել է՝ հասնելով 2018 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։ Այս մասին վկայում է ավստրալական Լոուիի ինստիտուտի զեկույցը։ ԱՄՆ-ը պահպանել է առաջին տեղն ընդհանուր վարկանիշում՝ 100 հնարավորից հավաքելով 78,9 միավոր, իսկ Չինաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 73,6 միավորով։ Նրանց միջև տարբերությունը կազմել է 5,3 միավոր, ինչը նման հետազոտությունների անցկացման սկզբից ի վեր նվազագույն ցուցանիշն է։ Ռազմական ներուժի առումով ԱՄՆ-ը հավաքել է 87,4 միավոր, Չինաստանը՝ 72,1։ «Իրանի...