ԱՄՆ-ն խուսափում է վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները՝ զգուշանալով Թեհրանի պատասխանից և հակամարտության հետագա սրացումից։ Այս մասին՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Axios պարբերականը։ «Մենք միմյանց հրում ենք լիարժեք սրացման շեմից այն կողմ»,– մեջբերում է պարբերականը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։ Նա հստակեցրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման իր քաղաքականությունը բավականաչափ արդյունավետ է համարում՝ առայժմ լայնածավալ ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու համար։ Axios-ի տեղեկություններով՝ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը՝...