Հայաստանի կենտրոնական բանկի անցկացրած սթրես-թեստի համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի 10% բարձրացումը կարող է ունենալ 0,6% գնաճային ազդեցություն՝ հաշվի առնելով նաև էլեկտրաէներգիայի գնի և արտադրական ծախսերի փոփոխությունները։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» պմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքներին։ Նրա խոսքով՝...